Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Ընտրվել է տարվա եվրոպական թանգարանը

Ընտրվել է տարվա եվրոպական թանգարանը
20.05.2014 | 16:32

2014 թ. եվրոպական թանգարան է ճանաչվել Ստամբուլում Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Անմեղության թանգարան» վեպի հեղինակ Օրհան Փամուկի թանգարանը:

Այդ որոշումն ընդունել է Եվրոպական թանգարանների ֆորումի ժյուրին իր նստաշրջանում, որը կայացել է Տալլինում: Եվրոպական թանգարանի կոչման էին հավակնում 30-ից ավելի թանգարաններ:
«Անմեղության թանգարանը» բացվել է 2012 թ.: Դրանից մի քանի տարի առաջ, 2008 թ. Փամուկը հրատարակել էր իր «Անմեղության թանգարան» վեպը, որում պատմում է թանգարանի ստեղծման ժամանակ մի սիրո պատմության մասին:
Ցուցահանդեսի հիմնական մասը կազմում են 1970-80-ական թվականների կենցաղի առարկաներն ու անձնական իրերը, որոնք հեղինակը հավաքել է Թուրքիայում` ստեղծագործության վրա աշխատելիս:

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ